ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Հանրությանը կբացատրե՞ք՝ ինչու 4 տարի ելույթներ ունեցող, նախագծեր ներկայացնող պատգամավորը չի հայտնվում Հանրայինի եթերում». Ուրիխանյանը՝ Ջաղինյանին
15:20, 07.10.2015 | mamul.am
5184 | 0
«Արդյոք Հանրայինի քաղաքական, լրատվական, վերլուծական ծրագրերը սպասարկո՞ւմ են բացառապես իշխանության համար ընդունելի, չխանգարող, իշխանամետ, կամ իբր ընդդիմադիր գործիչներին: Որևէ բացատրություն կարո՞ղ եք հանրությանը ներկայացնել, թե ինչո՞ւ ԱԺ գործող պատգամավորը 4 տարի անընդմեջ ունենալով նախածգեր, ելույթներ, որևէ անգամ տեղ չի գտնում Հանրայինի եթերներում»,- դիմելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ հարցրեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Ուշադիր չեք հետևում: Կարծում եմ, որ ամեն տարի Հանրայինը փոփոխվում է, ամեն տարի ավելի քիչ են դրա հետ կապված հարցերը: Տարբեր տեղեր հայտնվում են մարդիկ ու դա ամեն տարի փոփոխվում է»,- ասաց Ջաղինյանը:
«Չէի սպասում, որ կխոստովանեք, որ փոփոխության դինամիկա կա: Փոփոխությունը չպիտի հիմա սկսվեր, դա պիտի միշտ լիներ»,- արձագանքեց Ուրիխանյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր