ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
28 տարվա ընդմիջումից հետո գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել ռուսալեզու հեղինակ
16:01, 08.10.2015 | mamul.am
5500 | 1

Ստոքհոլմում շարունակվում է Նոբելյան մրցանակաբաշխությունը. գրականության ասպարեզում 28 տարվա ընդմիջումից հետո մրցանակի է արժանացել ռուսալեզու հեղինակ` բելառուս գրող Սվետլանա Ալեքսեևիչը: Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ Ալեքսեևիչն այդ մրցանակին արժանանում է «տառապանքի ու խիզախության այս օրերին պոլիֆոնիկ ոճի ստեղծագործությունների համար»:

Ալեքսեևիչը հեղինակել է «Պատերազմը չունի կանացի դիմագիծ», «Ցինկից տղաներ», «Չեռնոբիլյան աղոթք» և բազմաթիվ այլ գործեր: Նշվում է, որ 2000-ական թթ. սկզբին գրողը լքել է հայրենիքն ու տեղափոխվել Արևմտյան Եվրոպա:

Բելառուս հեղինակի հետ Նոբելյան մրցանակի հավակնորդ համարվել է նաև ճապոնացի հեղինակ Հարուկի Մորակամին:

Մինչ այս ռուսալեզու հեղինակներից Նոբելյան մրցանակի արժանացել են Իոսիֆ Բրոդսկին, Ալեքսանդր Սոլժենիցինը, Միխայիլ Շոլոխովը, Բորիս Պաստեռնակը և Իվան Բունինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր