ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան». Րաֆֆի Հովհաննիսյան
11:53, 09.10.2015 | mamul.am
4448 | 3
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հայտարարությունը.

«Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրություններում փաստացի և՝ իրավամբ նախագահ ընտրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների և հայերի համաժողովրդական վերաբերմունքին: Դատապարտելով մեր ժողովրդին և նրա արժանապատվությանն ուղղված` Մայր օրենքի այս մարտնչող հեգնանքն ու կամայականությունը, ինչպես նաև հավատ տածելով «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» հրամայական բանաձևի հանդեպ, Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան և սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապաև «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ: «Միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան»,- ասաց Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև թողեց հետգրություն. «Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ և ոչ ամենևին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր