ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Cadillac-ը նորացրել է ATS սեդանի երկարացված տարբերակը
23:21, 09.10.2015 | mamul.am
5487 | 0
Cadillac ընկերությունը գաղտնազերծել է ATS-L երկարացված սեդանի նորացված տարբերակը: Մոդելը նախատեսված է բացառապես չինական շուկայի համար և վաճառքի կհանվի հոկտեմբերի 12-ին: Ավտոմեքենայի դիզայնը ենթարկվել է նվազագույն փոփոխությունների: Նորույթը հագեցվում է ռադիատորի նոր ցանցով և ուրիշ բամպերներով: Ռեսթայլինգային սեդանը կոմպլեկտավորել են նորացված տեղեկատվական-զվարճանքային համակարգով, որը երեք անգամ ավելի արագ է աշխատում, քան իր նախորդը: Բացի այդ համակարգն ունի Apple CarPlay հավելված, տարբերվում է Wi-Fi-ի և OnStar 4G LTE գործառույթի առկայությամբ: Նորույթի կապոտի տակ տեղադրվում է 2.0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ` չորս մխոցով: Շարժիչի հզորությունը կազմում է 279 ձիաուժ: Ագրոգատն աշխատում է ութաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ:
Մոդելը ստացել է նաև «սթարթ-սթոփ» համակարգը և Magnetic Ride Control կախոցը:
Հիշեցնենք, ATS սեդանի երկարացված տարբերակը ներկայացվել էր անցյալ տարվա ամռանը:
Նոր մոդիֆիկացիայի անվային բազան ավելացել է 85մմ-ով, իսկ չափերը մեծացել են 4644-ից մինչև 4730մմ երկարությամբ, լայնությունը ևս ավելացվել է 19մմ-ով: Դիզայնը համարյա անփոփոխ է մնացել, մեծացվել են հետևի դռները ուղևորների հարմարավետության համար:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր