ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Աշոտյանի հրահանգով ուսուցիչներն ու տնօրենները ճնշումներ են գործադրում ծնողների վրա. բացատրություն ստացե՛ք նրանից». Զուրաբյանն՝ ԱԺ նախագահին
13:01, 16.11.2015 | mamul.am
14068 | 5
«Արմեն Աշոտյանի՝ պաշտոնական դիրքի չարաշահման արդեն երկրորդ դեպքի համար, չեք կարծո՞ւմ, որ պետք է բացատրություններ պահանջել նրանից»,- դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ նիստի սկզբում հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Պետք է ստուգել՝ ինֆորմացիան ճի՞շտ է, թե՞ ոչ,- արձագանքեց Գ. Սահակյանը:
«Պարոն Սահակյան, խնդիրը ոչ միայն Աշոտյանի հետ է կապված, այլ նրա հրահանգները կատարող ուսուցիչների և տնօրենների, քանի որ նման ճնշումները ծնողների վրա քրեական պատասխանատվություն են ենթադրում՝ ընտրական իրավունքի իրականցմանը խոչընդոտելու համար ու պատժվում են 2-ից 5 տարի ազատազրկմամբ: Բացատրություն ստացե՛ք նախարարից»,- շարունակեց Զուրաբյանը:
«Պրովակացիոն հայտարարություն է: Դեռևս ընտրության օրը չէ, ի՞նչը խախտեն... Լավ, կասենք՝ ուսուցիչներին սրանից հետո «Այո» բառը հանեն բառարանից, թողնեն «Ոչ»-ը,- հնչեց Գալուստ Սահակյանի արձագանքը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր