ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ղրիմում 1,9 մլն բնակչություն հոսանքազրկված է
14:01, 22.11.2015 | mamul.am
5177 | 0

«Սիմֆերոպոլի ՋԷԿ-ը կեսգիշերն անց բեռնաթափվել է` հասնելով զրոյի` սեփական կարիքների կորստով»,- հաղորդել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը:
Ղրիմի Հանրապետության սպառողները մնացել են առանց էլեկտրաէներգիայի (մոտ 1.896.000 մարդ):
Էլեկտրացանցում աշխատանք իրականացնելու համար պատասխանատուները պատրաստվում են միացնել բջջային գազատուրբինային 13 կայաններ»,- ասվել է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Ղրիմում էլեկտրաէներգիայի անջատումից հետո բոլոր ենթակառուցվածքներն ու սոցիալապես կարևոր կառույցներն անցել են ինքնավար էլեկտրասնուցման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր