ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Կազբեկ-Վերին Լարս անցակետում արգելվում է թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը Ռուսաստան
11:40, 26.11.2015 | mamul.am
7541 | 0

Ռուս սահմանապահները Կազբեկ-Վերին Լարս անցակետում արգելում են Վրաստանից տարանցիկ ճանապարհով դեպի Ռուսաստան մեկնող թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթի թղթակիցը` հենվելով վրացական «Փիրվելի» լրատվականի տրամադրած տեղեկատվության վրա:
Գործակալության հաղորդմամբ` սահմանին` վրացական կողմում, թուրքական պետհամարանիշներով 100-ավոր բեռնատարներ են արգելափակված, իսկ այլ երկրների պետհամարանիշներով ավտոմեքենաներին թույլատրվում է հատել սահմանը:
Թուրք վարորդների խոսքով` սահմանապահները չեն բացատրում արգելման պատճառը, սակայն իրենք դա կապում են թուրքական օդուժի կողմից ռուսական կործանիչի խոցման հետ:
Թբիլիսին պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի հրապարակել այս ամենի հետ կապված:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր