ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+19 °C
«Մենք չենք պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից». Էրդողանի հարցազրույցը` «CNN»-ին
20:05, 27.11.2015 | mamul.am
7915 | 3

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից ՍՈՒ 24 կործանիչի խոցման համար:

«Եթե կա որևէ կողմ, որը պետք է միջադեպի համար ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային սահմանը: Մեր օդաչուներն ու զինվորականները պարզապես իրենց պարտականությունն են կատարել: Եթե նույն խախտումը տեղի ունենա նաև այսօր, մեր երկիրը նույն կերպ կարձագանքի»,- հայտնել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը խորհուրդ է տվել Ռուսաստանին չխաղալ կրակի հետ և չբարդացնել ամեն ինչ, մինչդեռ ՌԴ-ն հայտնել է, որ իր համար Թուրքիայի արարքը դավաճանություն է մի երկրի կողմից, որին ինքը տարիների շարունակ համարել է իր դաշնակիցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր