ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, «ձեռքերը լվացել է» սահմանադրական փոփոխություններից. «Հրապարակ»
11:28, 28.11.2015 | mamul.am
4159 | 0

«Արմավիրի մարզից մեծամասնական պատգամավոր ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, «ձեռքերը լվացել է» սահմանադրական փոփոխություններից և անգամ իր ընտրատարածքում քարոզչություն չի անում։ Երեկ նա մեր լրագրողին ասել է. «Դե, կարդում են, հասկանում են, Դուք ինչ եք հասկանում քարոզչություն ասելով»։

Մեզ պատմել են, որ Դուք մերձավորների մոտ դժգոհել եք, թե այնպես չարեցին, որ մարդ նորմալ փող աշխատի ու գլուխը բարձր՝ քարոզչություն անի, չէ՞ որ մարդիկ «այո»–ի դիմաց օգնություն կխնդրեն։ «Փող չկա, որտեղի՞ց օգնեմ»,– ասել եք Դուք։ Նա հերքել է դա, ասելով, որ առանց ընտրության Էլ 40 տարի օգնում Է մարդկանց. «Ոնց Էլ լինի, ըտենց բաներ խոսացողի մոտը մի պատ կլինի, թող գլուխը պատին խփի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր