ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Արագության ռեկորդներ. որ մոդելներին կգերազանցի նոր Bugatti Chiron-ը
20:06, 30.11.2015 | mamul.am
8656 | 0

Bugatti ընկերությունը մտադիր է հետ վերադարձնել ամենաարագընթաց սերիական ավտոմեքենաների ոչ պաշտոնական տիտղոսը: Մակնիշը թողարկել է Chiron ապագա հիպերքարի թիզերը, որը պետք է դառնա ընդհանուր օգտագործման ճանապարհների մուտքի թույլտվությամբ ամենաարագընթաց սերիական ավտոմեքենան: Chiron-ը փոխարինելու է Veyron-ին, իսկ մոդելի առաջնելույթը տեղի կունենա Ժնևում, 2016թ. մարտին: Ինչպես և իր նախորդը, Chiron–ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ` 500 օրինակով, իսկ յուրաքանչյուր մեքենայի գինը դժվար թե 2 մլն եվրոյից ցածր լինի:
Ըստ նախնական տեղեկատվության` Chiron-ը հագեցվելու է հիբրիդային ուժային տեղակայմամբ, իսկ մոդեռնացված 8.0-լիտրանոց W16 շարժիչը կստանա մակափչման կոմբինացված համակարգ երկու ավանդական տուրբո-ներմղիչով և երկու էլեկտրական: Տեղակայման ընդհանուր հզորությունը կհասնի 1500 ձիաուժի, մինչև 100կմ/ժ կբացի 2.5 վայրկյանում, առավելագույն արագությունը` 460կմ/ժ: Այդպիսի բնութագրերով մեքենա շուկայում դեռևս չկա, սակայն վերջին 20 տարվա ընթացքում հիպերքարերի արտադրողներն աշխարհին են ներկայացրել բազմաթիվ, իսկապես հետաքրքիր մեքենաներ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում կրում էին ամենարագընթացի տիտղոսը: Այդ ավտոմեքենաներն են.


Bugatti Veyron
• Արտադրության թիվը` 2005-2015
• Թողարկված է 450 օրնակով
• Հզորությունը`1000-1200 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ 2,5 վայրկկյան

• Առավելագույն արագությունը` 431կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 1 700 000ԱՄՆ դոլար

SSC Ultimate Aero TT
• Արտադրության թիվը` 2006-2013
• Թողարկված է մոտ 40 օրինակով
• Հզորությունը` 1300 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ 2,8 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 412 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 285 000 ԱՄՆ դոլար

Hennessey Venom GT

• Արտադրության թիվը` 2010-ից մինչ օրս
• Թողարկված է մոտ 30 օրինակով
• Հզորությունը` 1261 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ, վրկ` տվյալներ չկան
• Առավելագույն արագությունը` 435 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 1 200 000 ԱՄՆ դոլար

Koenigsegg Agera R

• Արտադրության թիվը` 2013-ներկա ժ.
• Թողարկված է մի քանի տասնյակ մեքենա
• Հզարությունը` 1139 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ` 2,8 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 439 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 1 500 000 ԱՄՆ դոլար

Saleen S7 Twin-Turbo

• Արտադրության թիվը` 2005-2009
• Թողարկման քանկի մասին տվյալներ չկան
• Հզորությունը` 1104 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ` 2,9 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 399 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 585 000 ԱՄՆ դոլար

McLaren F1

• Արտադրության թիվը` 1992-1998
• Թողարկված է 106 օրինակ
• Հզորությունը` 627 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ` 3,2 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 392 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 1 200 000 ԱՄՆ դոլար

Zenvo ST1

• Արտադրության թիվը` 2014-ից մինչ օրս
• Թողարկվել է 15 օրինակով
• Հզորությունը` 1104 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ` 3 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 375 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 1 800 000 ԱՄՆ դոլար

Pagani Huayra

• Արտադրության թիվը` 2011-ից մինչ օրս
• Թողարկվում է տարեկան 40 օրինակով
• Հզորությունը` 730 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ` 3,2 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 375 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 1 400 000 ԱՄՆ դոլար

Noble M600

• Արտադրության թիվը` 2010-ից մինչ օրս
• Թողարկվում է տարեկան 50 օրինակով
• Հզորությունը` 659 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ` 3,1 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 362 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 450 000 ԱՄՆ դոլար

Gumpert Apollo

• Արտադրության թիվը` 2005-2012
• Թողարկվել է տարեկան 60 օրինակով
• Հզորությունը` 700 ձիաուժ
• Թափավազքը մինչև 100կմ/ժ` 3 վայրկյանում
• Առավելագույն արագությունը` 360 կմ/ժ
• Նվազագույն արժեքը` 1 000 000 ԱՄՆ դոլար

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր