ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Ադրբեջանը Թուրքիայի առաջ բացել է Ռուսաստանի փակած դուռը
16:05, 30.11.2015 | mamul.am
10292 | 4

Ինչպես արդեն հայտնի է` Ռուսաստանն արգելել է թուրքական բեռնատարների մուտքն իր երկրի տարածք, ինչի հետևաքնով ռուս-վրացական սահմանին մեծ խցանումներ են առաջացել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ ամենից անմիջապես հետո թուրքական բեռնատարներն ուղղվել են դեպի Ադրբեջան և երկրի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պարզեցնել Ադրբեջանի տարածքով թուրքական բեռնատարների տարանցման գործառույթը:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Ադրբեջանի նախագահը հանձնարարել է մաքսային անցակետերում հսկողություն իրականացնողներին դեպի Կենտրոնական Ասիա ապրանքներ տեղափոխող թուրքական բեռնատարների համար ստեղծել անխոչընդոտ պայմաններ: Ստացվում է այնպես, որ այժմ եթե թուրք վարորդներն անգամ մուտքի արտոնագիր և համապատասխան փաստաթղթեր չունենան, Ադրբեջանում նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի:

Հաղորդվում է, որ ռուսական կողմի ստեղծած այդ խնդրի մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու կատարած իր այցի ժամանակ հայտնել էր իր ադրբեջանցի գործընկերոջը` Էլմար Մամեդյարովին, որից հետո վերջինը զեկուցել էր այդ մասին նախագահ Ալիևին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հրամանագրի միջոցով կարգադրել էր ուժեղացնել Թուրքիայից ժամանող բեռնատար ավտոմեքենաների վերահսկողությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր