ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Բրայանթի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո կտրուկ աճել են նրա վերջին հանդիպումների տոմսերի գները
20:33, 01.12.2015 | mamul.am
2596 | 0

«Լոս Անջելես Լեյքերս»-ի աստղ Քոբի Բրայանթի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո կտրուկ աճ են գրանցել մինչ մրցաշրջանի ավարտը մնացած խաղերի տոմսերի գները։ Առաջիկա հանդիպման ամենացածր գինն ունեցող տոմսերի գինն աճել է 3 անգամ՝ հասնելով 60 դոլարի։ Իսկ Բրայանթի՝ հավանական վերջին հանդիպման՝ 2016-ի ապրիլի 13-ին «Ութա Ջազ»-ի դեմ կայանալիք մրցավեճի տոմսերը երկու ժամում 125 դոլարից աճել են մինչև 400 դոլար։
Հիշեցնենք, որ երեկ Քոբի Բրայանթը բանաստեղծության տեսքով հրաժեշտ է տվել բասկետբոլին՝ հայտարարելով, որ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի մարզական կարիերան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր