ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Հինգ նախարարություն կտեղափոխվի նոր շենք
17:11, 05.12.2015 | mamul.am
7782 | 5
ՀՀ Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Մշակույթի և Սփյուռքի նախարարություններն այսուհետ նոր շենք կունենան:
Այսօր` դեկտեմբերի 5-ին, Երևանում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում բացվեց նորակառույց կառավարական վարչական համալիրը, որի շինարարության մեկնարկը տրվել է 2013 թվականի ապրիլին:
«Բարդ խնդիր էր տեղաբաշխել նախարարությունները. սկզբից նախատեսված էր այստեղ տեղափոխել չորս նախարարություն, հետագայում դարձավ հինգ նախարարություն: Տարածքը մոտ 5000 քմ է և այդ տարածքում կազմակերպել բոլորի առանձնացված մուտքերը և մոտեցումները՝ դյուրին խնդիր չէր: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամն է կառուցվում կառավարական համալիր: Կարևորն այն էր, որ ճարտարապետությունը լինի շարունակությունը բոլոր այն շենքերի, որ մենք ունեցել ենք մինչև հիմա»,- ասաց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նախարարի խոսքով, եթե Կառավարության նախկին շենքը, որը գտնվում էր Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 14քմ էր, ապա նոր վարչական համալիրում այսքան տարածք զբաղեցնում է միայն Արտաքին գործերի նախարարությունը:
Նոր համալիրը կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա:
Համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին Սևան հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ Գլխավոր դատախազության շենք և Վ. Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոցի հատվածը:
Համալիրի մասնաշենքերի ընդհանուր մակերեսը կազմում է 33 460 քմ.: Համալիրի կառուցման համար ծախսվել է 13. մլրդ. 687 մլն. 288 հազար 390 ՀՀ դրամ:
Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ նախարարությունները նոր կառավարական շենք կտեղափոխվեն մինչև փետրվարի վերջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր