ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Կարծում եմ՝ ամուսնությունը դրական ֆորս-մաժոր է, բայց դա չպետք է անել պետական բյուջեի հաշվին». Արմեն Աշոտյան
14:26, 21.12.2015 | mamul.am
6341 | 1

Ընդունելության պայմանագրային համաձայնագիրը, որը հիմնականում վերաբերում է մանկավարժներին և բժիշկներին, մեկ ուրիշ խնդիր էլ է իր հետ առաջ բերում: Այդ առումով, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը դիտարկում արեց ԿԳ նախարարին: «Դուք դիտարկե՞լ եք ֆորս-մաժորային իրավիճակներ, երբ աղջիկ ուսանողն ամուսնանում է և, բնականաբար, բնակարանի փոփոխման անհրաժեշտություն է լինում: Այս հարցի հետ կապված` հնարավո՞ր է ըմբռնումով մոտենալ ուսանողին, թե՞ ոչ»:

«Կարծում եմ՝ ամուսնությունը դրական ֆորս-մաժոր է, բայց դա չպետք է անել պետական բյուջեի հաշվին և այն համայնքի բնակիչների հաշվին, որոնք սպասում են լավ մասնագետի: Հետևաբար, ամուսնացող տղան կամ աղջիկը ոչ միայն պետք է կատարեն իրենց ամուսնական, ընտանեկան պարտավորությունները, այլև մասնագիտական: Կամ էլ` պետք է միանգամից դուրս գա համակարգից` իրենց տեղը զիջելով այն մարդուն, ով պատրաստ է անձնական կյանքին զուգահեռ իրականացնել այս գործառույթով սահմանված պարտավորությունները»,- ասաց Աշոտյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր