ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Մտածում ենք՝ վարձով բնակարաններ հատկացնել». Գուգարքի գյուղապետը՝ հրդեհից անտուն մնացածների վերաբերյալ
13:26, 22.12.2015 | mamul.am
3410 | 0
Լոռու մարզի Գուգարք գյուղում երկհարկանի փայտե շենք է այրվել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցու համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանն ասաց, որ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան: «Բոլորին տարհանել են, կրակը դեռ ամբողջությամբ մարված չէ, կարևորն այն է, որ կողքի շինություններին վտանգ չի սպառնում»: Ա. Աշուղյան ասաց, որ շենքն ուներ 6 բնակարան, որոնցից երեքը բնակելի էին, մյուսների բնակեցվածությունը ճշտվում է: «Մարդկանց ոչ մի բան չի եղել: Հիմա մտածում ենք՝ առայժմ վարձով բնակարաններ գտնելու մասին»:
Համայնքի ղեկավարը դժվարացավ ասել, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր