ՌԴ վարչապետ Դմիդրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ, վերլուծելով Թուրքիայի ոչ բարեկամական վերաբերմունքը, հայտնել է առաջիկայում այդ երկրի հանդեպ կիրառվելիք նոր պատժամիջոցների մասին: «Կլինեն հաջորդող գործողություններ, որոնց մասին կհայտարարվի: Այսուհետ մենք շարժվելու ենք այս ուղով»,- Մեդվեդևի խոսքերն է փոխանցել փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Նա, սակայն, նշել է, որ ՌԴ կառավարությունը խնդիր չունի ամբողջովին հրաժարվելու Թուրքիայից, անհրաժեշտ են միայն ադեկվատ պատասխաններ ոչ բարեկամական գործողություններին: |