ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
«Չեմ հաշվում տարիքս, կյանքն ավելի արևոտ եմ պատկերացնում». Ռուբեն Մաթևոսյան
15:48, 12.01.2016 | mamul.am
5344 | 0

«Ծննդյանս տոնը միշտ նշում եմ դեկտեմբերի 12-ին, որովհետև ծնվել եմ Երևանում` 1941-ին դեկտեմբերի 12-ին, բայց անձնագիրս փաստում է, որ ես ծնվել եմ 1942-ի հունվարի 12-ին` Սպիտակում: Դա ի պատիվ իմ հայրիկի է եղել, բայց ինձ շնորհավորում են, բարեկամներին դիմավորում ենք դեկտեմբերին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի բացահայտում արեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը: «Իսկ այսօր ինձ համար ուղղակի երջանիկ օր է»,- հավելեց նա:
«Ստեղծագործական առումով շատ մեծ ծրագրեր ունեմ, կուզեմ, որ անպայման իրականություն դառնան. համերգներ, շրջագայություններ, որոնք կլինեն այս տարվա ընթացքում: Համերգներն առաջին հերթին կլինեն Երևանում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում»,- նշեց երգիչը:
«Ես չեմ հաշվում տարիքս, կյանքն ավելի արևոտ եմ պատկերացնում և ինձ համար մայրամուտ գոյություն չունի: Կա միայն արև, ամառ, գարուն, կյանք, և եթե ձմեռ, ապա միայն նրա համար, որ սպիտակով ծածկի մաքրությամբ: Ես սիրում եմ կյանքը, սիրում եմ արվեստը, երբեք ինձ դրանից դուրս չեմ պատկերացրել, այդքանով ես շատ երջանիկ մարդ եմ»,- անկեղծացավ Ռուբեն Մաթևոսյանը:

Անդրադառնալով իր ցանկություններին՝ Ռուբեն Մաթևոսյանն ասաց՝ կուզենար, որ երկրում խաղաղություն լինի: «Ուզում եմ, որ մեր սահմանները միշտ ամուր պահեն մեր զինվորները և կարողանանք խաղաղ ապրել»:
Նա խոստովանեց, որ ավելի շատ սիրում է նվերներ նվիրել, քան ստանալ: «Ես ինքս ամեն ինչից կարող եմ երջանկանալ, բայց երբ մարդը բնակարանի կարիք ունի, նյութականը ևս դառնում է կարևոր: Սակայն ես չեմ սիրում իմ ցանկությունները կապել մարդկանց հետ: Սիրում եմ ինքս հասնել իմ նպատակին»,- ամփոփեց Ռուբեն Մաթևոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր