ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
«Նաիրիտ»-ի ներկայիս աշխատակիցները երեք ամիս աշխատավարձ չեն ստացել
14:23, 07.02.2016 | mamul.am
3764 | 1

«Նաիրիտ» գործարանի ներկայիս աշխատակիցները 3-ամսվա աշխատավարձ չեն ստացել: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակից Նունե Ղազարյանը, ով աշխատում է գործարանի վերահսկողության բաժնում: Չնայած այսօր գործարանը չի աշխատում, սակայն պետությունը շարունակում է աշխատավարձ վճարել մոտ 450 աշխատակցի: «Երբ երկար պայքարից հետո կարողացանք մեր աշխատավարձերն ստանալ, գործարանում մնացած աշխատողներին վստահեցրեցին, որ այլևս նման խնդրի առաջ չեն կանգնելու, յուրաքանչյուր ամիս պարտադիր տալու են, բայց, փաստորեն, այդպես չեղավ: Ընդամենը մեկ-երկու ամիսը նորմալ վճարեցին, որից հետո նորից սկսվեց պարտքեր կուտակվել: Այժմ մենք մտավախություն ունենք, որ անցյալը նորից կկրկնվի ու նորից իրենք մեզ կխաբեն»,-ասաց աշխատակիցը:

Գործարանի աշխատակիցները որոշել են երեքշաբթի օրը բողոքի ակցիա անցկացնել գործարանի մոտ. «Մեզ զայրացրել է նաև այն հանգամանքը, որ նախարար Երվանդ Զախարյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Նաիրիտի ներկայիս աշխատակիցների հանդեպ պետությունը որևէ պարտավորվածություն չունի: Բայց մինչ այդ նա էր անձամբ խոստանում, որ պարտադիր պետք է աշխատավարձ ստանանք»:

Հիշեցնենք, որ ամռանը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երկու տարվա պայքարից հետո, կարողացան ստանալ իրենց տարիների կուտակված պարտքը: Ամռանը կառավարությունը վճարեց նրանց հասանելիք 18-24 ամսվա աշխատավարձը: Այդ ընթացքում կրճատվեց 1700 աշխատակից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր