«Լեսթեր»-ի՝ Անգլիայի 2015/16 առաջնության հաղթող ճանաչվելու դեպքում բրիտանական բուքմեյքերական ընկերությունները խոշոր ֆինանսական կորուստներ կկրեն։ Այսպես, «Sky Bet» ընկերությունը կկորցնի մոտ 7,5 մլն դոլար։ Ամենախոշոր խաղադրույքն ընկերությունը վերցրել է օգոստոսի կեսերին։ Կլաուդիո Ռանյերիի սաների հաղթանակի դեպքում՝ 40 ֆունտ սթերլինգ խաղադրույքից (5001,0 գործակցով) «Sky Bet»-ը հաճախորդին կվճարի մոտ 200 հազար ֆունտ սթերլինգ (մոտ 290 հազար դոլար)։ |