ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Մեդալի հակառակ կողմը. ինչ գին են վճարում բալետի պարուհիները կատարելության հասնելու համար
19:10, 09.02.2016 | mamul.am
22509 | 0

Բալետային ներկայացման ժամանակ հետևելով պարողների ու պարուհիների հեզաճկուն շարժումներին, մարմնի անհավանական ճկունությանն ու թեթևությանը՝ թվում է, թե այդ ամենն այնքան հեշտ է տրվում նրանց: Սակայն դա միայն մեդալի պսպղուն երեսն է, այնինչ դարձերեսին պարողների ու պարուհիների անհավանական չարչարանքներն են, զրկանքներն ու ցավը:

15-ժամյա անդադար պարապմունքներ, հյուծիչ դիետաներ, որոնք երբեմն բաղկացած են միայն ջրից ու կաղամբից, մշտական կշռումներ, մարզիչների խիստ վերահսկողություն և անդադար ֆիզիկական ցավ:
Այս բարձրաշխարհիկ արվեստի բոլոր դժվարություների մասին է պատմում նաև Դարեն Արանովսկու «Սև կարապ» ֆիլմը:

Բալետի պարողների օրն սկսվում և ավարտվում է ձգումներով:

Արթրիտն ու արթրոզը պարողների կյանքի մշտական ուղեկիցներն են: Պարողները բալետի մասիկներն իրենց ոտքերին են կապում՝ ատամները սեղմելով անտանելի ցավերից:
Ի դեպ, այդ մասիկները ոտքի սովորական չափից 2 անգամ փոքր են լինում:

Բալետի պարողների միջավայրում նյարդային խանգարումներն ու նոպաները ևս սովորական երևույթներ են:

Բալետի պարուհին պետք է խստորեն հետևի իր սննդակարգին: Ամեն մի կերած համեղ պատառը կարող է անդրադառնալ կառուցվածքի վրա, իսկ ամենօրյա կշռումները ջրի երես կհանեն ցանկացած «զանցանքը»: Այդ է պատճառը, որ շատ պարուհիներ ուտելուց հետո շտապում են զուգարան՝ փսխման ռեֆլեքսներ առաջացնելու համար: Ամեն մի պարուհի, ով երազում է բալետի մեծ բեմ բարձրանալ, պետք է կարողանա «մեջտեղից ծալվել», այլապես կհայտնվի փակ դռների ետևում:

Ահա թե ինչու երեխաներին բալետի դպրոց տանելուց առաջ պետք է ծանրակշիռ մտածել՝ կարո՞ղ է կամ պե՞տք է արդյոք ձեր երեխան դիմանա այս ամենին: Չէ որ բալետը հերթական զբաղմունք չէ, ոչ էլ հոբբի, այն ապրելու ոճ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր