ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Tesla-ի էլեկտրաքարերը կարող են ինքնուրույն դուրս գալ ավտոտնակից
02:08, 11.02.2016 | mamul.am
7119 | 0

Tesla ընկերությունը Model S էլեկտրամոբիլների համար թողարկել է ծրագրային ապահովման նոր տարբերակ: Նորացման շնորհիվ ընդարձակվել է ավտոմեքենաների Summon գործառույթը, որի օգնությամբ էլեկտրաքարը կարող է ինքնուրույն մտնել ավտոտնակ և դուրս գալ այնտեղից: Այժմ ծրագիրը կարելի է ակտիվացնել Apple Watch ժամացույցի, սմարթֆոնի օգնությամբ:
Տվյալ պահին Summon գործառույթը դեռևս թեստավորում է անցնում:
Ավտոնոմ կառավարման համակարգն, այնուամենայնիվ, չի կարող ամբողջովին փոխարինել վարորդին: Ամերիկյան ընկերությունում նշում են, որ ամեն դեպքում Model S-ի երթը պետք է վերահսկվի վարորդի կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր