ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սերժ Սարգսյանը խորհուրդ է ստեղծել՝ հանրաքվեից հետո օրենքներում փոփոխություններ անելու համար
19:05, 10.02.2016 | mamul.am
12656 | 34

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ ստեղծելու մասին։

Խորհուրդը քննարկելու և օրենսդիր մարմնի հաստատմանն է ներկայացնելու Սահմանադրական հանրաքվեից հետո փոփոխման կարիք ունեցող օրենքների ցանկը։

Հրամանագրով մասնավորապես նշվում է, որ փոփոխություններ են կատարվելու Ընտրական և Դատական օրենսգրքերում, ԱԺ կանոնակարգ, կուսակցությունների մասին, Մարդու իրավունքների պաշտպանի մասին, Սահմանադրական դատարանի մասին, Հանրաքվեի մասին, Տեղական ինքնակառավարման մարմինների մասին, Դատախազության մասին, Հեռուստատեսության և ռադիոյի մասին, Հաշվեքննիչ պալատի մասին, Կենտրոնական բանկի մասին օրենքներում։

Խորհրդի նախագահն է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դրա կազմում են Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Գևորգ Կոստանյանը, Գագիկ Ղազինյանը և այլք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր