ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«ԿԳ նախկին նախարարը գիտի՞, որ Հրազդանում եղած 22 մանկապարտեզից մնացել է ընդամենը 12-ը». Ալեն Սիմոնյան
15:05, 30.03.2016 | mamul.am
4514 | 0
Այսօր պրն Աշոտյանը ասուլիս է հրավիրել և խոսել ՀՀԿ դպրոցի մասին: Անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ Աշոտյանն առանց աշխատանքի չի մնում. նրա համար փաստացի այլընտրանքային կրթական ոլորտ է ստեղծում: Շատ խելացի լուծում է։ Վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է: Նույն սկզբունքով կարելի է ևս մեկ կրթության նախարարություն ստեղծել՝ կլինի ՀՀ կրթության նախարարություն, ՀՀԿ կրթության նախարարություն:
Հետագայում կարելի է էլ ավելի հեռուն գնալ ստեղծել մի ամբողջ ՀՀԿ կառավարություն՝ իր առընթեր մարմիններով: ՀՀԿ կադաստր, ՀՀԿ արդարադատության նախարարություն, ՀՀԿ Սփյուռքի նախարարություն, ՀՀԿ ոստիկանապետ, ՀՀԿ վարչապետ, ՀՀԿ ժեկի պետ և այլն: Կարևորը բոլորը տեղավորված, ուրախ և երջանիկ:
Նույն ասուլիսում պրն Աշոտյանը Հրազդանի մասին խոսելիս, ասել է՝ մեր թիմը տեղում շատ լավ պայքարում է Երևանից հյուրախաղերի ժամանած քաղաքական գործիչների դեմ։
Հետաքրքիր է, որ Աշոտյանը Հրազդան քաղաքը դիտարկում է որպես մեկ այլ վայր, ուր ՀՀ քաղաքացին կարող է հյուրախաղերի գնալ, ուր ՀՀ ԱԺ պատգամավորը հյուր է և այլն: Նման մտածելակերպը զարմանալի չէ, քանզի Աշոտյանի շատ ու շատ թմակիցներ Հայաստանին վերաբերում են իբրև մի մեծ հյուրախաղային երկրի, ուր իրենք խոպանի են եկել, որ թալանեն ու գնան:
Հետաքրքիր է նաև մեկ այլ բան: Քանի անգամ է Աշոտյանը որպես ԿԳ նախարար այցելել Հրազդան: Գիտի՞ նախկին ԿԳ նախարարը, որ Հրազդանում եղած 22 մանկապարտեզից մնացել է ընդամենը 12-ը: Գիտի՞, որ եղած մանկապարտեզները կիսախարխուլ վիճակում են և չեն ջեռուցվում:
Իրոք ՀՀԿ թիմը այնտեղ լավ է աշխատում, Հրազդան մտնելիս դա անմիջապես աչք է ծակում:

ՀՀԿ դպրոցի և Հրազդանի մասինԱյսօր պրն Աշոտյանը ասուլիս է հրավիրել և խոսել ՀՀԿ դպրոցի մասին: Անկեղծ ասած, շատ ուրախ եմ, ո...

Posted by Alen Simonyan on 30 Մարտ, 2016
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր