ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Հրապարակվել են նոր BMW X3-ի սրահի առաջին լուսանկարները
00:15, 29.04.2016 | mamul.am
6939 | 0
BMW ընկերությունը շարունակում է X3 քրոսովերի նոր սերնդի ճանապարհային փորձարկումները, հաղորդում է Motor 1-ը: Ֆոտոլրտեսներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել ավտոմեքենայի սրահը: Մեքենան ստանալու է ամբողջովին թվային սարքավորումների պանել, iDrive համակարգի մեծ սենսորային դիսփլեյ և նոր ղեկ: Ի սկզբանե պլանավորվում էր, որ ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա 2016 թվականի աշնանը Փարիզի ավտոսրահում, սակայն, ամենայն հավանականությամբ, X3-ի նոր սերնդի առաջնելույթը կկայանա միայն հաջորդ տարի: G01 կոդային անվամբ նորույթն ստանալու է տեսափոխված ջերմափոխանակիչի ցանց, հետևի այլ բամպեր և նոր բանեցման համակարգ: Մեքենան կառուցելու են CLAR հարթակի վրա, ինչի շնորհիվ նորույթը կմեծանա չափերով, բայց իր նախորդից ավելի թեթև կլինի: BMW X3-ի շարժիչների գամմայի մեջ, ըստ ամենայնի, մտնելու են ընթացիկ սերնդի մոդիֆիկացված շարժիչներն ավելացված հզորությամբ: Ըստ նախնական տեղեկատվության` բազային մոդելն ստանալու է ետևի քարշակ, կլինեն նաև լիաքարշակ տարբերակներ: Նախատեսվում է նաև հիբրիդային տարբերակը 252 ձիաուժ հզորությամբ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր