ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ուսանողներին տրվող տարկետումը վերացնելը պաշտոնյաների երեխաների առաջին գծում ծառայելու հարցը չի լուծելու». Սերոբ Խաչատրյան
17:00, 28.04.2016 | mamul.am
8098 | 0
Չնայած երկրում առկա հուզական ֆոնը բարձր է‚ բայց հատկապես այս փուլում պետք է սթափ դատենք։ Ուսանողներին տրվող տարկետումը վերացնելը պաշտոնյաների երեխաների առաջին գծում ծառայելու հարցը չի լուծելու։ Պարզապես‚ կրթության ոլորտի կոռուպցիան տեղափոխվելու է առողջապահություն և բանակ։ Մենք կորցնելու ենք նաև բակալավրի և մագիստրոսի կրթությամբ բանակ գնացողներին‚ ինչն ազդելու է սերժանտական կազմի որակի և բանակի մասնագիտական որակի վրա։ Ի վերջո‚ բժշկական‚ տեխնոլոգիական‚ ինժեներական‚ մանկավարժական և այլ կրթությամբ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով զինվորականներ բանակում պետք են։ Մենք կորցնելու ենք նաև այն ուսանողներին‚ ովքեր բանակից հետո սովորելու հավես չեն ունենալու։ Կա երկու լուծում`
1. ծառայելը պարտադիր է‚ բայց պետպատվերով սովորող ուսանողն է որոշում‚ երբ գնա բանակ (18 տարեկանում‚ բակալավրիատից հետո‚ մագիստրատուրայից հետո‚ թե ասպիրանտուրայից հետո)
2. կաշառք վերցնողների գլխից բռնել։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր