ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ԲՀԿ-ի փողերը գողացե՞լ են. «ՀԺ»
10:45, 29.04.2016 | mamul.am
4677 | 0

«Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցաթյան պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել Է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ Աժ-ում նրա օգնականը նույնպես հաստատում Է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ում տիրում էր բավականին կոնֆլիկտային իրավիճակ, որոշ պատգամավորներ լքեցին կուսակցությունը։ Իսկ Մանուկյանի դեպքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա ցանկանում է կուսակցությունում իշխանափոխություն անել, ինչը կանխվեց։

Բացի այդ, տարածքային կառույցների համակարգումն ու ֆինանսական հոսքերի կառավարամն էլ վերցվեց նրա ձեռքից՝. Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ում այժմ տարածքային կառույցները համակարգում է կուսակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը Վարդան Վարդանյանի հետ միասին։


Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք ճի՞շտ է, որ Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցության գումարները և փախել Հայաստանից, նա պատասխանեց. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և ավելին, անբարոյականության է նման լուրեր տարածելը, ուստի ես հարկ չեմ համարում անգամ նման կարգի անպարկեշտ լուրերին անդրադառնալ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր