ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Ամեն ինչ կանեմ, որ ունենանք նորացված միություն». Հակոբ Ղազանչյանը կրկին վերընտրվեց Թատերական գործիչների միության նախագահ
16:30, 29.04.2016 | mamul.am
3028 | 0

«Նախորդ համագումարի վերջում ասացի, որ էլ չեմ ուզում ընտրվել, և փաստարկներից մեկն այն է, որ երկու տարին լուրջ ժամկետ չէ»,- այսօր Երևանի Պատանի hանդիսատեսի թատրոնում կայացած Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարի ժամանակ ասաց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը` ներկայացնելով անցած 2 տարվա գործունեությունը: Նա բաց քվեարկությամբ վերընտրվեց ՀԹԳՄ նախագահ:

Նրա խոսքով` թատերական գործիչների միությունն այսօր ուշադրության կարիք ունի: «Ես գիտեմ, որ դուք ակնկալում եք Թատերական լրիվ նոր միություն։ Ամեն ինչ կանեմ, որ մենք ունենանք սկզբունքայնորեն նորացված աշխատանքով, աշխատաոճով, ծրագրերով թատերական միություն»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:

Նշենք, որ առաջին անգամ Հ. Ղազանչյանը ԹԳՄ նախագահ ընտրվել է 2007-ին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր