ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Իսկ ինչո՞ւ սպանեցիք փոքրահասակ երեխաներին». դատավորը` Պերմյակովին
16:20, 29.04.2016 | mamul.am
10749 | 1
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում հրապարկվել է մեղադրյալի նախաքննական ցուցմունքը: Պերմյակովի բոլոր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո դատախազի հարցին` արդյոք իրեն մեղավոր է ճանաչո՞ւմ է ներկայացված բոլոր մեղադրանքներում, Պերմյակովը պատասխանել է, որ ընդունում է բոլոր մեղքերը և այդ ամենը կատարել է միայնակ: Պերմյակովը նշել է նաև, որ չի կարող նկարագրել Ավետիսյանների տան ճանապարհը, քանի որ չի հիշում: Չի հիշում նաև, թե ինչպես է մտել Ավետիսյանների տուն: Չի պատասխանել նաև այն հարցին, թե ինչու է մտել հենց Ավետիսյանների տուն: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է սպանել փոքրահասակ երեխաներին, Պերմյակովը պատասխանել է. «Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարեր»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր