ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
.am տիրույթում հանգուցային անվանումների հաշվեգրման ծառայություն՝ ավելի մատչելի գնով
15:00, 30.04.2016 | mamul.am
8644 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչև 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամով՝ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան 12000 դրամ՝ նախկին 20000-ի փոխարեն:
Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Ի դեպ, սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք և այն հասանելի դարձնել համացանցում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage ֆեյսբուքյան էջին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր