ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Զոհված զինծառայողներից մեկը Շուշիից էր, մյուսը` Տավուշի մարզից
16:25, 30.04.2016 | mamul.am
6945 | 0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.): MAMUL.am-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ Վազգենն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կամավոր էր մեկնել առաջնագիծ: Զինծառայողը Շուշի քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ 2 երեխա:

19-ամյա Գարիկ Մովսիսյանն էլ Տավուշի մարզի Զորական գյուղից էր: Գարիկը տան փոքրն էր, զորացվելուն մնացել էր մեկ տարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր