ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Իրավիճակն այսօր սահմանին լարված է և ցանկացած պահի կարող են գործողություններ սկսվել». Սեյրան Օհանյան
20:00, 04.05.2016 | mamul.am
9802 | 3

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվել է դռնփակ քննարկումը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Քննարկմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրանից բխող գործողություններին վերաբերող հարցեր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ այսօր ԱԺ-ում կայացած քննարկումները փակ քննարկումներ էին, որոնց մասին բարձրաձայնելու կարիք չկա: Նա նշել է, որ առաջնագծում այսօր իրավիճակը դեռևս լարված է, և ցանկացած ժամանակ ցանկացած գործողություններ կարող են լինել: Մանրամասները՝ տեսանյութում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր