ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Հայ դատի հանձնախումբը Կարո Փայլանի անվտանգության հարցով դիմել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին
10:55, 05.05.2016 | mamul.am
4024 | 1
Հայ դատի հանձնախումբը Թուրքիայի մեջլիսի Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության հարցով դիմել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին:
Հիշեցնենք` հատկապես վերջին շրջանում հայազգի պատգամավորը պարբերաբար ենթարկվում է ֆիզիկական բռնությունների: Վերջինը մայիսի 2-ին էր` կազմակերպված Էրդողանի կուսակիցների կողմից: Փայլանը դա որակել էր ծրագրված հարձակում ու որպես պատճառ նշել իր հայ լինելը:
Հայ դատի հանձնախումբը մասնավորապես հորդորել է դատապարտել ոչ միայն Փայլանի, այլև մյուս բոլոր գործիչների նկատմամբ իրականացվող բռնությունները, ովքեր արդարության կոչեր են հնչեցնում:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնողական խումբը` կրկին դատապարտելով Փայլանի վրա կատարված հարձակումը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր