ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Հայաստանում հանդես կգա «Ախթամար» լարային քառյակը
19:20, 05.05.2016 | mamul.am
2522 | 0

Բրյուսելի Թագավորական հեղինակավոր երաժշտանոցում ստեղծված «Ախթամար» լարային քառյակը Երևանում, Գյումրիում և Ջերմուկում հանդես կգա Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգային ծրագրով:

«Մեզ համար շատ կարևոր էր նաև Ստեփանակերտում մայիսի 7-ին նախատեսված համերգը, սակայն ֆրանսիական կողմը կտրուկ «խորհուրդ տվեց» չգնալ այնտեղ՝ հասկանալի պատճառներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նիկա Բաբայանը:

Հայաստանում քառյակը կներկայացնի Կոմիտասի, Յոզեֆ Հայդնի, Ֆրանց Շուբերտի և Էժենի Ալեսյանի ստեղծագործություններից:

Համերգային այս շրջագայության համար կոմպոզիտոր, քառյակի գեղարվեստական խորհրդատու հայազգի Էժենի Ալեսյանը խմբին նվիրված հայկական «Հայկական քառյակ» ստեղծագործությունը:

Նշենք, որ «Ախթամար» լարային քառյակի Գյումրիում նախատեսված համերգը կկայանա այսօր` մայիսի 5-ին, Ջերմուկում` մայիսի 7-ին, իսկ Երևանում` մայիսի 11-ին`Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր