Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարի շրջանակներում այսօր մեկնարկել է 59 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարը: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 32-ամյա Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 4:4 հաշվով պարտվեց 2007 թվականի Եվրոպայի չեմպիոն թուրք Ռահման Բիլիչուն՝ զրկվելով օլիմպիական ուղեգրից։ |