ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Միչիգանի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցների կրթական ծրագրում ներառելու օրինագիծը
20:25, 19.05.2016 | mamul.am
22971 | 0

ԱՄՆ Միչիգան նահանգում երեխաներին առաջիկայում կուսուցանեն Հոլոքոստի և 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին` ըստ նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատած նոր օրինագծի: Ինչպես հաղորդում է Horizonweekly-ն, Հանրապետական Քլինթ Քեսթոյի ներկայացրած օրինագիծն արժանացել է նահանգի Սենատի հավանությանը:

Օրինագծի համաձայն` նահանգապետ Ռիկ Սնայդերը պետք է 15 հոգուց բաղկացած հանձնաժողով ձևավորի Ցեղասպանության վերաբերյալ կրթության կազմակերպման համար:

Դպրոցական ծրագրում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8-12-րդ դասարանի երեխաների համար:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Բիեդան առաջարկել է նախագծում ներառել նաև Դարֆուրում, Կամբոջայում, Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած կոտորածները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր