ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Եթե չօգտագործվող մեքենաներ են կրճատվել, ապա ինչո՞ւ էին մինչ այդ գումար հատկացնում դրանց համար». Էդմոն Մարուքյանը` Հրայր Թովմասյանին
12:55, 24.05.2016 | mamul.am
3097 | 0
ԱԺ-ում շարունակվում են 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները: Հաշվետվություն ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով ծառայողական մեքենաների կրճատմանը, նա նշեց, որ ԱԺ աշխատակազմն, այդ առումով, կրճատումներ է արել, և այս պահի դրությամբ շահագործվում է ընդամենը 69 ծառայողական մեքենա: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Հրայր Թովմասյանին, թե ո՞ր պաշտոնյաներն այսուհետ պետք է հասարակական տրանսպորտից օգտվեն:Թովմասյանը պատասխանեց.«Թե ում են կցված, ում են սպասարկում՝ կարող եմ ուղղակի որոշակի մոտավորությամբ ասել: Դրանք հանձնաժողովի նախագահներն են, հանձնաժողովների նախագահների տեղակալներն են, ֆրակցիաների ղեկավարները, բնականաբար ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները՝ այդ թվում անվտանգության աշխատակիցների մեքենաները, նախագահի տեղակալների»: Մարուքյանը հետաքրքրվեց` եթե չօգտագործվող մեքենաներ են կրճատվել, ապա ինչո՞ւ էին մինչ այդ գումար հատկացնում դրանց համար: Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց, որ նախկինում գումար էր հատկացվում չօգտագործվող մեքենաների տեխզննման և ապահովագրության համար, հիմա հենց այդ գումարներն են կրճատվել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր