ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
EgyptAir-ի աղետի զոհերի մարմինների քննությունը փաստում է, որ օդանավում պայթյուն է որոտացել
14:35, 24.05.2016 | mamul.am
8657 | 1

Եգիպտական EgyptAir ավիաընկերության A320 օդանավի աղետի զոհերի մարմինների քննությունը ցույց է տալիս, որ օդանավում, այնուամենայնիվ, պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Փորձաքննությանը մասնակցած մասնագետներից մեկն ասել է, որ Կահիրե են բերվել 80 զոհերի մարմինների մնացորդներ, այդ մնացորդները փոքր են, «դրանցում ամգամ մարմնի ամբողջական մի հատված չկա, օրինակ` ձեռք կամ ոտք»:

Իսկ Reuters գործակալությունը հայտնում է, որ փորձագետները ռումբի մնացորդներ դեռևս չեն հայտնաբերել: Բայց զոհերի մարմինների մնացորդերը հիմք են տալիս ենթադրելու, որ պայթյուն է եղել:

Հիշցնենք, որ Փարիզ-Կահիրե MS804 չվերթի А320 օդանավը Միջերկրական ծովի վրայով թռչելիս անհետացել էր ռադարներից: Հետագայում դրա բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովի Կարպատոս կզղուց հարավ ընկած տարածքում: Օդանավում գտնվող բոլոր 66 մարդիկ զոհվել են:

Ավիաաղետի պատճառները դեռևս պարզվում են, կատարվում են սև արկղերի որոնողական աշխատանքներ: Ահաբեկչական ոչ մի կազմակերպություն դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր