ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Դատախազությունն ուսումնասիրում է Լեհաստանում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը
14:25, 25.05.2016 | mamul.am
4140 | 4

Իրավապահ մարմինները զբաղվում են Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությամբ:
Տեղեկացնենք, որ երեկ փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում, վաճառվում են պահածոներ, որոնք նախատեսված են եղել ՀՀ ԶՈւ զինվորների համար:

«Այդ ապրանքների պիտակների վրա հայերեն նշվում է «Զինվորի բաժին» և «վաճառքի ենթակա չէ», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է»,- գրել է Գալիկյանը, և որպես ապացույց` հրապարակել Լեհաստանում ապրող ընկերոջից ստացված լուսանկարները:


Փաստաբանը նշել է, որ զինվորական համազգեստի հետ միասին այդ օրապահիկն արժե 500 զլոտի, այսինքն` 160 դոլար: Փաստաբան Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել է
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարգելիներս, այս հարցով արդեն իրավապահ մարմինները զբաղվում են: Մենք դիմել ենք բոլոր համապատասխան ատյաններին»:
Գլխավոր դատախազությունից էլ տեղեկանում ենք, որ Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունն ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և անհրաժեշտության դեպքում` համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր