ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Հրապարակվել են Mercedes Benz S դասի նոր սեդանի սրահի առաջին լուսանկարները
22:05, 25.05.2016 | mamul.am
8666 | 0

Mercedes Benz-ը վերջնական փորձարկումների է ներկայացրել S դասի սեդանի վերափոխված տարբերակը: Ֆոտոլրտեսները կարողացել են լուսանկարել ավտոմեքենան` առանց քողարկման: Ինչպես հաղորդում է Motor1-ը, մեքենայի պաշտոնական ցուցադրությունը կանցկացվի գալիք տավա մեկնարկին` կաʹմ Դեթրոյիթի, կաʹմ էլ Ժնևի ավտոսրահներում:
Համաձայն լուսանկարների` սեդանի սրահում տեղադրված է ղեկային նոր համակարգ, փոփոխված կենտրոնական կոնսոլ` սենսորային վահանակի նոր վերահսկմամբ, նաև նոր տեղեկատվական-զվարճանքային համակարգ: Փոփոխվել է նաև մեքենայի արտանետման համակարգը, այն ստացել է նոր օպտիկա և բամպերներ: Տեխնիկական բնութագրերը դեռևս հայտնի չեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր