ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ձիու միսը տավարի մսի տեղ վաճառելու դեպքի հետ պայմանավորված՝ այսօրվանից Գումի շուկայի հարակից տարածքում կիրականացվեն անասնահամաճարակային մշտադիտարկումներ
15:35, 25.05.2016 | mamul.am
3934 | 0
«Հրապարակ» թերթն այսօրվա համարում գրել էր, որ օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ և Հատիս համայնքներում ձիեր են գողացել: Ըստ հրապարակման՝ Սևաբերդ համայնքի ղեկավար Հակոբ Բաբայանն ասել է. «Մենք պարզել ենք, որ ձիու միսը ԳՈՒՄ-ի շուկայում վաճառվել է: Տավարի մսի տակ վաճառել են ձիու միսը 2200 դրամով, ես էլ այդ մսից գնել եմ, բերել եմ, ձիու գլուխն էլ կա, ուղարկել ենք փորձաքննության»:
Հատիս համայնքի ղեկավար Սամվել Գարսևանյանն էլ ասել էր, որ 2 ձի էլ իրենց մոտից են տարել:
Թեմային անդրադառնալով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նուարդ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվանից Գումի շուկային հարակից մսի վաճառքի կետերում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկումներ»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր