ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
08:10, 26.05.2016 | mamul.am
4135 | 0

Հանրապետության տարածքում մայիսի 26-30-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 26-30-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր