ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Գյուղնախարարը վստահեցրել է, որ հայկական շուկայում թուրքական լոլիկ չկա
17:50, 25.05.2016 | mamul.am
2596 | 1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, հավաստիացրել է, որ հայկական շուկայում թուրքական լոլիկ գոյություն չունի. «Վերջին 10 օրվա ընթացքում նախարարությունը ստուգել է Հայաստանի գյուղատնտեսական շուկաները և թուրքական ծագման լոլիկներ չի հայտնաբերել:

Նա նշել է, որ տարվա սկզբից հանրապետություն է ներկրվել մոտ 192 տոննա լոլիկ, դրա մի մասը՝ Թուրքիայից: «Երկու ամիս մենք առհասարակ ներմուծված լոլիկ չենք ունեցել: Դա հնարավոր է դարձել ժամանակակից ջերմոցների շնորհիվ, որոնք վերջին 1-2 տարում կառուցվել են մոտ 100 հեկտարի չափով: Դրանց աշխատանքը թույլ է տալիս փոխարինել ներմուծումը և ավելի շատ արտահանել մեր երկրից»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք` օրեր առաջ, Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչներն ահազանգել էին, որ Թուրքիայից ներկրված լոլիկն իսկական չարիք է դարձել իրենց համար, քանի որ այդ լոլիկի պատճառով տեղական գյուղմթերքը չի սպառվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր