ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը. «ՀԺ»
10:35, 28.05.2016 | mamul.am
2781 | 0

«Պարզվում է՝ Վերահսկիչ պալատի ջեռուցման վարձերը վճարում է Ազգային ժողովը։ Բյուջեից ՎՊ-ին 2016թ. համար հատկացված է 955 մլն դրամ, որից միայն աշխատավարձերի և հավելավճարների համար հատկացվել է 747,5 մլն դրամ։


Այդ 747,5 մլնից, սակայն, ջեռուցման համար գումար չի հատկացվել։ ՎՊ-ից մեզ պատասխանեցին, որ ջեռուցման համար մինչև այժմ վճարում է Ազգային ժողովը այնպես, ինչպես դա անում էր այն ժամանակ, երբ այդ կառույցը գտնվում Էր խորհրդարանի կազմում։ Հիշեցնենք, որ ՎՊ-ն Աժ-ից անկախացել Է 2007թ,, բայց այդքան մեծ գումար ստանալու դեպքում էլ շարունակում Է տաքանալ Աժ-ի հաշվին։ ՎՊ-ից նաև պարզաբանեցին, թե քանի որ իրենք չունեն իրենց շենքը և շարունակում են մնալ հին շենքում, այդ պատճառով Էլ ԱԺ-ն Է վճարում իրենց ջեռուցման համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր