ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Ինձ չհավատացողը թուրք ա». Մանվել Գրիգորյանը`Վահան Բադասյանի հայտարարության մասին
13:05, 28.05.2016 | mamul.am
4702 | 8

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Արցախում իր հետ կապված ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: «Խաբող ա, թուրք ա, ինձ չհավատացողն էլ ա թուրք: Ես տենց միջադեպ չեմ ունեցել: Սարքողները թուրքից թուրք են: Թող որևէ մեկը մի բառ բերի օրինակ, թե չէ իրանք էլ թուրք են»:

Հիշեցնենք, որ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը նշել էր, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել և հայհոյել է զինծառայողներին, որոնք մեքենայով փակել են իր ճանապարհը: Մանվել Գրիգորյանին զայրացրել է հանգամանքը, թե իր ճանապարհը նեղ է և չի կարող շարասյունով անցնել: Ըստ Բադասյանի՝ Մանվել Գրիգորյանի թիկնապահներն էլ մեքենաներից իջել են և սպառնացել զինվորներին:

Մ. Գրիգորյանն անդրադարձել է նաև Սամվել Բաբայանի վերադարձին և ասել. «Սամվել Բաբայանը ո՞վ ա: Ես 55 օր էնդեղ եմ եղել, իրան չեմ տեսել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր