ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Թալիշի վաշտի հրամանատարի 2-րդ որդին լույս աշխարհ է եկել Երևանում
12:40, 31.05.2016 | mamul.am
4241 | 1
Ընդամենը երկու օրական Արմանը ծնվել է ոչ թե հայրենի Մարտակերտի շրջանում, այլ Երևանում: Մայրը՝ Լուսինե Ավագյանը, պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ ապրիլին ադրբեջանական հրետակոծությանը ենթարկվող Մատաղիսից, հասնել Երևան և լույս աշխարհ բերել 2-րդ որդուն: «Ապրիլի 2-ին գյուղը դատարկեցին, մենք ստիպված եղանք գալ Երևան: Ամուսինս Թալիշում գտնվող վաշտի հրամանատար է, մնացել էր այնտեղ»,- MAMUL.am-ի թղթակցին ասաց տիկինը: Երեկ, երբ իմացել է տղայի լույս աշխարհ գալու մասին, եկել է Երևան. «Արդեն մեզ հետ է, ուրախությանը չափուսահման չկա, ասում է` ևս մեկ օր կմնամ այստեղ ու կմեկնեմ Թալիշ: Այնտեղ էլ իր կարիքն ունեն, ինչպես մենք այստեղ»,- ասաց Լուսինեն: Երեխային անվանել են Արման. «Երբ ամեն ինչ խաղաղվի, փոքրիկն իր մանկությունը կանցկացնի Մատաղիսում: Այս պահի դրությամբ դեռ վախենում ենք, բայց ամուսինս մեզ հույս է ներշնչում և վստահեցնում, որ մեր տղաների շնորհիվ ամեն ինչ լավ է լինելու: Այսօր լույս աշխարհ եկած երեխաներով ապացուցում ենք թշնամուն, որ ուժեղ ենք և զինվորներ ենք լույս աշխարհ բերում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր