Մայիսի 31-ին` ժամը 14.00-ին ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունների և «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում կբացվի ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Արարատը հայի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը: Ձեռնարկի նպատակն է համախմբել հայ արվեստագետներին Երևանում, ճանաչելի դարձնել ժամանակակից լուսանկարչությունն ու հեղինակներին, ինչպես նաև ներկայացնել մեր ազգի խորհրդանիշ Արարատ լեռը հայ արվեստագետների ամենատարբեր ընկալումներով: Մասնակիցներն են հայ լուսանկարիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից: Ցուցահանդեսը նպատակ ունի նաև սեպտեմբերին ներկայացվելու Արցախում: |