ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Բրիտանիայում ամենադաժան մանկապիղծներից մեկին սպառնում է 22 ցմահ ազատազրկում
01:05, 03.06.2016 | mamul.am
34825 | 6

Բրիտանացի Ռիչարդ Հաքլը սովորական ընտանիքի սովորական երեխա է եղել, ոչ մի տարօրինակությամբ չի առանձնացել, մինչև որ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մալայզիա: Այնտեղ էլ նա առաջին անգամ տրվել է իր մութ հաճույքներին՝ մանկապղծությանը: Բոլորին հայտնի անգլերենի ուսուցիչն ազատ ժամանակ տարված է եղել միայն մի բանով՝ երեխաներ բռնաբարելով:
Բրիտանիայում համալսարանն ավարտելուց հետո Հաքլը դարձյալ վերադարձել է հարավ արևելյան Ասիա ու կրկին շարունակել հագուրդ տալ իր անասնական կրքերին:
Նրա համար զոհերի տարիքը ոչ մի խոչընդոտ չի եղել: Նրա զոհերի ցուցակում ինչպես 8-12 տարեկան դեռահասներ են, այնպես էլ փոքրիկ երեխաներ, որոնցից ամենափոքրը 6 ամսական է եղել:
Մանկապիղծն իր գործողությունները մանրամասն լուսանկարել և տեսանկարահանել է՝ դրանցով կիսվելով մանկապիղծների ընդհատակյա խմբերում:
Նրա բնակարանում խուզարկում իրականացրած իրավապահները սարսափի են մատնվել՝ տեսնելով նրա համակարգչի պարունակությունն՝ ավելի քան 20 հազար լուսանկարներ, որոնք պատկերում են երեխաների հանդեպ ամենադաժան այլասերումները: Նա լուսանկարել է իրեն 3 տարեկան աղջկան բռնաբարելու ընթացքում և լուսանկարն օգտագործել այլ մանկապիղծներից գումար հավաքագրելու ակցիայի համար:

Բացի այս ամենը, Հաքլը նաև սեղանի գիրք է գրել, որտեղ իր նման մանկապիղծներին խորհուրդներ է տալիս՝ ինչպես անել, որ չբռնվեն ծնողների կամ ոստիկանների կողմից:
Հանցագործին ձերբակալել են 2014-ի դեկտեմբերին՝ Սուրբ ծննդի ժամանակ հայրենիք վերադառնալուց հետո: Այս ուրբաթ կկայանա նրա դատավարությունը: Եթե նրան մեղավոր ճանաչեն 22 երեխայի բռնաբարության 71 մեղադրանքով, ապա նրան սպառնում է 22 ցմահ ազատազրկում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր