ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Նոր Land Rover Defender-ը պլանավորում են թողարկել երեք տարբերակով
00:15, 26.06.2016 | mamul.am
5625 | 0
Land Rover-ը կարող է թողարկել նոր Defender-ի երեք տարբերակները, հաղորդում է Carscoops-ը: Մոդելի 68-ամյա պատմության ընթացքում նման տարբերակներ ստեղծվել են միայն մի քանի անգամ: Land Rover-ն առաջարկելու է իր հաճախորդներին էքստրեմալ արտաճանապարհային տարբերակը, սպորտային ու լյուքսային, հարուստ կոմպլեկտավորմամբ արտաճանապարհային տարբերակը: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ նոր սերնդի Land Rover Defender արտաճանապարհային մեքենայի վաճառքը մեկնարկելու է 2019թ-ին: Մոդելի արտաքինն էապես տարբերվելու է ավելի վաղ ցուցադրված բոլոր կոնցեպտներից: Ընկերությունը պլանավորում է վաճառել տարեկան մոտ 10 հազար օրինակ նոր Defender: Նորույթի շարժիչային գամմայի մեջ մտնելու են Ingenium բենզինային շարժիչներ և դիզելային JLR: Շարժիչներն աշխատելու են վեցաստիճան «մեխանիկայի» կամ իննաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր