ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ամերիկայի գավաթ․ Կոլումբիան՝ բրոնզե մեդալակիր
11:35, 26.06.2016 | mamul.am
2941 | 0
ԱՄՆ-ում շարունակվում է Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությունը։ Տեղի ունեցավ երրորդ տեղի համար հանդիպումը, որի շրջանակներում ԱՄՆ-ի ընտրանին հանդիպում էր Կոլումբիայի հավաքականի հետ։ Գլենդելի «Յունիվերսիթի օֆ Ֆենիքս» մարզադաշտում կայացած խաղում կոլումբացիները հաղթանակ տոնեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Կառլոս Բաքան՝ հանդիպման 31-րդ րոպեին գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Այսպիսով, Կոլումբիայի ընտրանին նվաճեց Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալները։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր