MAMUL.am-ի Ստամբուլի թղթակից Քրիստինե Բիչերյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Թուրքիան տեղի լրատվամիջոցներին արգելել է լուսաբանել Ստամբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունները: Ավելին, նա նշեց, որ թեև իրավապահները 10 զոհի ու 40 վիրավորի մասին են հայտնում, իրականում զոհերի թիվն այս պահին մոտ 30 է, վիրավորներինը` 60: «Իրավապահներն ամեն կերպ խոսափում են պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես են մահապարտ ահաբեկիչները կարողացել զենքերով մուտք գործել ներս»,- ասաց մեր թղթակիցը` հավելելով, որ ահաբեկչության համար մեղադրվում են Քուրդիաստանի աշխատավորական կուսակցությունն ու «Իսլամական պետությունը»: Շտապօգնության ու ոստիկանության տասնյակ մեքենաներ են աշխատում դեպքի վայրում: Բոլոր չվերթները չեղարկվել են: Ի դեպ, նախնական տվյալներով՝ Ստամբուլի օդանավակայանում տուժածների շրջանում հայեր չկան: Կարդացեք նաև` Ստամբուլի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները |